ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատռել ու կերել է քվեաթերթիկը

Պատռել ու կերել է քվեաթերթիկը
18.02.2013 | 16:00

Նախագահի ընտրություններում արձանագրվում են ոչ միայն սովորական, այլև «առանձնահատուկ» խախտումներ: ԳԱԼԱ հեռուստաընկերության փոխանցմամբ, գյումրեցի մի քաղաքացի ընտրելիս ծրարի մեջ դրել է նաև հինգ հազար դրամ` քվեաթերթիկի վրա գրելով. «Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին»:
iLur.am-ի տեղեկացմամբ էլ, Երևանի 2/8 ընտրատեղամասում քաղաքացին կատարել է իր ընտրությունը, բայց երբ ծրարը կնքել են, գոռացել է. «Ոչ ռեժիմին, ազատություն Տիգրան Առաքելյանին» ու քվեաթերթիկը հանել, պատռել ու կերել է:
Միջադեպ է տեղի ունեցել նաև Նոր Նորքում: Պարզվել է, որ չհրկիզվող պահարանի բանալին կոտրվել է, ինչի հետևանքով ընտրությունը շուրջ երեսուն րոպեով հետաձգվել է: Հավելենք, որ քվեաթերթիկները եղել են այնտեղ:
Մի շարք ընտրախախտումներ առնչվում են վստահված անձանց անօրինական գործողություններին, ընտրատեղամասերում մարդկանց թվին և ընտրացուցակների հետ կապված անճշտություններին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ